Գեղարքունիքում փրկարարները գտել են մոլորված արշավախմբին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 17:11-ին, ահազանգ են ստացել, որ 10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում։
«Փրկարարներն արշավախմբի անդամներին ուղեկցել են անվտանգ տարածք»,- հավելել են ՆԳՆ-ից։