Կոտայքի մարզում փրկարարները հայտնաբերել են 2002 թվականին ծնված ՌԴ քաղաքացու դի, որի կորելու վերաբերյալ հարազատներն ահազանգել էին օգոստոսի 20-ին, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Օգոստոսի 20-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ քաղաքացին Հանքավան գյուղից հեծանվով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն մոտ 2 ժամ է չի պատասխանում հեռախոսազանգերին։
Օգոստոսի 21-ին փրկարարները նրա դին հայտնաբերել են Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում։ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ոստիկանությունը կազմած փաստաթղթերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Ավելի ուշ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ՌԴ քաղաքացի Մարկ Լարինի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժը նախատեսված է ազատազրկում՝ 15 տարի ժամկետով)։