Երևանում կիսակառույց շենքի պատը փլվել է ավտոմեքենայի վրա, որի հետևանքով 33-ամյա վարորդը մահացել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում՝ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցում։
Նշվում է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է քամու պատճառով, որն էլ թափվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա։