Oգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, գրում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սահակյանը, ըստ կայքի, գտնվել է արձակուրդում և իր հանգիստն անցկացրել է Սևանի լողափերից մեկում։
«Նա նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում։ Սահակյանը հորդորել է դադարեցնել նման անհարգալից պահվածքը, բայց հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան։ Սահակյանը կոտրվածք է ստացել ու տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը»,- հավելել է կայքը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, Սահակյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, եզրափակել է կայքը։