Գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը, հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։ Որոշ ժամանակ անց գողություն կատարած անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է: Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» կատարելու համար մեղադրանք է առաջադրվել, գրել է լրատվականը։
Կայքը նշել է, որ 37-ամյա հանցագործը խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը մտադիր էր նվիրել իր սիրելիին։ Կողոպտչի ազգությունը և այլ մանրամասների մասին կայքը չի հայտնել։