Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում պատի փլուզման հետևանքով կա վիրավոր, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Ծառայությունը դեպքի մասին ահազանգն ստացել է օգոստոսի 27-ին՝ ժամը 10։06-ին այն մասին, որ Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ տան մոտակա անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է (մոտ 6 քմ), տուժած Ռ․ Ա․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Օգոստոսի 25-ին Երևանում քամու հետևանքով կիսակառույց շենքի պատը փլվել էր մեքենայի վրա, 33-ամյա վարորդը տեղում մահացել էր։