Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:54-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհի 70-րդ կմ-ի վրա։
ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկություններով՝ բախվել են ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1982 թ.), ինչի հետևանքով վերջինիս 10-ամյա ուղևոր Ի․ Գ․-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է։
Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված Մ․ Ղ․-ին (ծնված 1989 թ.) և Յ․ Գ․-ին (ծնված 2024 թ.)։
Ինչպես հայնել է Փրկարար ծառայությունը՝ նրանց՝ Ե․ Գ․-ի (ծնված 2019 թ.) և Ա․ Գ․-ի հետ միասին հոսպիտալացրել են, որտեղ բժիշկներն արձանագրել են Յ․ Գ․-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը՝ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա է։ Ըստ կայքի՝ մահացածները քույր ու եղբայր են, վիրավորները՝ նույն ընտանիքի անդամներ։