Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վերջինս տեղում մահացել է։
Կայքը հավելում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
«Վրաերթը է տեղի է ունեցել այն վայրում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա կան և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա անցումներ»,- գրում է կայքը։