Սեպտեմբերի 5-ին Արարատի մարզում տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Այնթափ բնակավայրում վիճաբանության մասին ահազանգն ստացվել է 21:40-ի սահմաններում։ Դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, 4 զույգ հողաթափ։
Ըստ աղբյուրի՝ մինչ ոստիկաններն աշխատում էին դեպքի վայրում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ դանակահարված և ծեծված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
«Պարզվել է, որ վիրավորներից մեկն Այնթապ գյուղի բնակիչ 18-ամյա Թոռնիկ Ա.-ն է, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, վերջինս դանակահարված է, մյուսը՝ նույն գյուղի բնակիչ 42-ամյա Յուրիկ Ա.-ն է, վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ծեծի է ենթարկվել»,- հայտնում է լրատվամիջոցը
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։
Արարատում վթարի հետևանքով 3 մարդ է տուժել․ ԶԼՄ
Դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրել է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝...