Վայող ձորի մարզում՝ Հերհերի ջրամբարի մոտ, սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած երկու ՎԱԶ 2107 ավտոմեքենաների բախման հետևանքով կա զոհ և վիրավոր, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ավտովթարը տեղի է ունեցել ժամը 12:20-ի սահմաններում, մահացածն ու վիրավորը վարորդներն են, որոնց դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա։
Նշվում է, որ վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Մուրմանսկում գնացքների բախման հետևանքով մեկ անձ է մահացել
ՌԴ Մուրմանսկի շրջանի Կանդալակշա թաղամասում բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Վթարի հետևանքով...