Սեպտեմբերի 7-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել է, կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորների թիվը կարող է ավելին լինել։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
21։00
Թարմացում
Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ հիվանդանոց տեղափոխված ոստիկանը մահացել է։
«Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- հավելել է խոսնակը։