Վիետնամում գրանցված «Յագի» թայֆունի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ և վիրավորել 176-ը, հայտնում է Vietnamnews-ը:
Ըստ աղբյուրի՝ թայֆունի հետևանքով Քուան Նին նահանգում խորտակվել է 25 փոքր նավ, 13 ձկնորս անհետ կորած է համարվում։
Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինը հայտնել է, որ թայֆունը վնասել է 26 բնակավայր՝ հյուսիսային շրջանից մինչև Տան Հոա նահանգ:
Ուժեղ քամին և հորդառատ անձրևը վնասել են 3279 տուն, փլուզել են 401 էլեկտրական սյուներ։ Թայֆունից ամենից շատ վնասներ կրած 5 բնակավայրում հայտնել են էլեկտրաէներգիայի անջատումների մասին:
Վնասվել են բազմաթիվ խանութներ, գրասենյակներ և դպրոցներ։ Մոտ 121,500 հա բրնձի և գյուղատնտեսական արտադրանքի մշակաբույսեր ոչնչացվել են։
Ըստ տեղական հիդրոօդերևութաբանական ազգային կենտրոնի տվյալների՝ թայֆունի թուլացումից հետո հարթավայրային, միջին և հյուսիսային լեռնային շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ:
Գետերի և առուների վրա հեղեղումների մեծ վտանգ կա, որոշ տեղամասերում հայտարարել են ջրհեղեղի և սողանքների վտանգի մասին: