Սեպտեմբերի 8-ին Երևանում Nissan Murano և Kia Forte մակնիշի ավտոմեքենաների վթարի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա-Էրեբունի փողոցի խաչմերուկում։ Բախման հետևանքով Kia Forte-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում և բախվել քարե ու ցանցե պարսպին։ Վիրավորները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։