Սեպտեմբերի 11-ին Երևանում՝ ժամը 12.30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ 56-ամյա Կամո Խաչատրյանի վարած Shacman մակնիշի բեռնատարը կիսակողաշրջվել է, գրում է Shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» մայրուղու Շերամի 27/18 հասցեի մոտ, հավելել է կայքը։
Կայքի նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Վթարի փաստով ՆԳՆ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։