Միացյալ Թագավորությունում գողացել են Ոստիկանության, հրդեհների և հանցագործությունների կանխարգելման նախարար Դիանա Ջոնսոնի ձեռքի պայուսակը, երբ նա ելույթ էր ունենում բարձրաստիճան ոստիկանների համաժողովում, հայտնում է BBC-ն։
Իր ելույթում Ջոնսոնը խոսում էր «հակասոցիալական վարքագծի և գողության համաճարակի մասին», որը լեյբորիստական կառավարությունը «ժառանգել է պահպանողականներից»:
Գողությունը տեղի է ունեցել չորս աստղանի հյուրանոցում, որտեղ անցկացվում էր համաժողովը։ Այդ արարքը կատարելու կասկածանքով 56-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ է արձակվել։