Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա, հայտնել է Shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։45-19։50-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանի բնակիչ 64-ամյա Սամվել Գ․-ն, որը 42 ավտոբուսի վարորդն է, ոստիկանությանը հայտնել է, որ Նժդեհի հրապարակում լսել է կրակոցի ձայներ, հայտնել է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ կրակոց է արձակվել ավտոբուսի թափքի վերևի հատվածին։ Կրակողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկել է միջոցառումներ: Կայքի տեղեկությամբ՝ Սամվել Գ․-ն աշխատում է «Լուհր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։