Արագածոտնի մարզում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «Գայի պոստի» մոտ, Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառերին, ինչի հետևանքով կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։ Երևանի բնակիչ 25-ամյա էդուարդ Ալեքսանյանն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ալեքսանյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 33-ամյա Արա Գասպարյանն ու Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Անի Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նշվում է, որ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի ենթարկվածների թվում են դերասան և տիկտոկեր:
Աջափնյակում KamAZ-ի և ՎԱԶ 2106-ի բախման հետևանքով կան զոհ և 2 վիրավոր
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են KamAZ և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, վթարի...