Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 21։33-ին, «Վերնիսաժի» մոտ շուրջ 40 անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, կրակոցի ձայներ են լսվել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրավապահները պարզել են, որ ժամը 21։00-ին Հանրապետության փ․ 58 հասցեի մոտ Ա. Հ․-ն իր ընկերների հետ վիճաբանել է 16 տարեկան Վ. Վ․-ի և վերջինիս ընկերների հետ, հավելել է կայքը։
Նշվում է, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ, ըստ ականատեսների, օդաճնշիչ ատրճանակից արձակվել են կրակոցներ։