Ստեփանավան քաղաքում հինգամյա Գ.Դ.-ն եռացող ջրով այրվել է և երկրորդ ու երրորդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել Ստեփանավանի բժշկական կենտրոն, հայտնել է Shamshyan.com-ը։
Երեխայի 27-ամյա մայրը ոստիկանությունում հայտնել է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երեխան գազօջախին եռացող ջրով կաթսան գցել է վրան։
Ոստիկանությունը գործի փաստաթղթերը հանձնել է Ստեփանավանի քննչական բաժին, ասված է հաղորդագրության մեջ։