Իրանի Հարավային Խորասան նահանգի Տաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունից զոհերի թիվը գերազանցել է 50-ը, գրում է Mehr գործակալությունը։
ԶԼՄ-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 51-ի։
Սեպտեմբերի 22-ին ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել։ 17 վիրավորի տեղափոխել էին հիվանդանոցներ, 24-ն անհետ կորած է համարվում։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Հանքահորում աշխատել է 69 մարդ: