Սեպտեմբերի 28-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ, Վեդիի դպրոցում վնասվածք ստացած 9-ամյա Էլեն Շ․-ն, հայտնում է Shamshyan.com-ը։
Shamshyan.com-ը սեպտեմբերի 23-ին գրել էր, որ Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհին դեռևս չպարզված հանգամանքներում վնասվածք է ստացել և գտնվում է կոմայի մեջ է։ ԿԳՄՍՆ-ից Armenia Today-ին որևէ մանրամասն չէին հայտնել, սակայն նշել էին, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։ Սեպտեմբերի 24-ին դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Shamshyan.com-ը հայտնել էր նաև, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Dodge և UAZ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 3 անձինք, ըստ կայքի, երեխայի հարազատներն են։