Երևանի «Արամե մյուզիք հոլ» ակումբում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել է ՌԴ-ում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին՝ Ալբերտ Արևշատյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ոստիկաններն ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Կայքի տվյալներով՝ բերման ենթարկվածներից Արևշատյանը ձերբակալվել է, մյուսներն ազատ են արձակվել։
Կայքը հավելել է, որ Հերացի փողոցում գործող ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանության մասին ահազանգն ստացվել է ժամը 02։10-ի սահմաններում։ Ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։