Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող ինֆորմատիկայի պետական քոլեջում համակուրսեցին դանակահարել է համակուրսեցուն, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում դանակահարության մասին տեղեկությունն ստացվել է սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում:
Դանակահարվածը բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Կայքը նաև տեղեկացել է, որ քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը ոստիկաններին ասել է, թե իբր երեխան վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին։