Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել, մեկի վիճակը ծանր է, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ ծառայության՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին ժամը 18:14-ին․ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ Վ. Ս.), Ford և Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ճամփեզրի արգելապատնեշին։
Մեքենաների 8 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Նշվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որի առողջական վիճակը գնահատվում է ծանր։