Նիկոլ Աղբալյանի անվան Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Գերատեսչության փոխանցմամբ՝ գազի նմանվող նյութն աշակերտների շրջանում հազ է առաջացրել։
«Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են»,- հավելել են ՆԳՆ-ից։