Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:38-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնել է ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։