Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։
«Դեպքի առնչությամբ ահազանգն ստանալուց հետո տեղում էին վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը»,- հավելել է Կոստանյանը։