Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դասաժամին անկարգություն անելու և դասը խանգարելու համար Նելլի Ն․-ն շշով հարվածել է աշակերտների գլխի և մեջքի շրջաններին, որի հետևանքով Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:
Կայքը հավելում է, որ դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: