Աշտարակի խճուղում բեռնատարների բախման հետևանքով կան տուժածներ, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:44-ին։ Ըստ ՆԳՆ-ի՝ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեի մոտակայքում բախվել են KamAZ (վարորդ՝ Զ․ Տ․) և Howo (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, KamAZ-ը կողաշրջվել է։
Գերատեսչությունից հայտնում են, որ բեռնատարների վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են KamAZ մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։
ԱՆ-ն հայտնել է Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածների վիճակի մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների վիճակի մասին։ Վթարի հետևանքով երկու մարդ զոհվել...