Երևան-Սևան ճանապարհին «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվել, ինչի հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մնացածի վիճակը միջին ծանրության է:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում։ Կայքը հայտնել է, որ «Գազել»-ն սպասարկում էր Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ավելի ուշ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է մեքենայի վարորդի անվան սկզբնատառերը՝ Հ. Թ.։