Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք 2,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժը տեղի է ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին)՝ օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։