Լոռու մարզում ամբարձիչն (կռանը) ընկել է 49-ամյա Պատվական Ա․-ի վրա, որի հետևանքով վերջինս մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
ՆԳՆ-ն պատահարի մասին ահազանգն ստացել է ժամը 16։50-ի սահմաններում։ Ըստ կայքի տվյալների՝ շինհրապարակում բեռ դատարկելուց հետո ամբարձիչը (կռանը) հավաքելու ժամանակ մեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել բեռնատարի, որի ետնամասում կանգնած էր Պատվական Ա․-ն։ Նա ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կայքը հավելում է, որ դիակի արտաքին զննությամբ գրանցվել են գլխի աջ կեսի, քթի շրջանի պատռված վերքեր: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։