Հոկտեմբերի 19-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակնեդանացման բաժանումունքում գիտակության չգալով մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել վրաերթի հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ երեխան բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից: Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել Աստղիկ Ս.-ին:
Նշվում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Sputnik Грузия-ն։ Նշվում է, որ թաղամասում երթևեկությունը դադարեցված է, տեղում...