Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ8 Թեղուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Vito և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա 10 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց: Ըստ աղբյուրի՝ վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասծվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է կայքը։
Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ահազանգը գրանցվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը...