Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչի հետևանքով կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
Կայքը հայտնել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Այնուհետև, կայքի տեղեկություններով, նա առաջ է ընթացել, բախվել ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։
Վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության։