Հոկտեմբերի 20-ին Շիրակի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 9 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։