Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ծառայության տվյալներով՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970թ.) և Nissan (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է Արփա գետում:
Գերատեսչությունը պատահարի մասին ահազանգն ստացել է ժամը 15:55-ին։ Toyota-ի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն: