Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում 8 մարդ թունավորվել է, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։ Shamshyan.com-ի տեղեկատվություններով քաղաքացիները թունավորվել է շմոլ գազից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Նրանց թվում, կայքի տեղեկություններով, 5 անչափահաս կա։
«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ են ստացել, որ Ալաշկերտ գյուղից 8 անձ թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերը զեկուցվել է դատախազությանը, փոխանցվել Քննչական կոմիտեին»,- հավելել են ՆԳՆ-ից։
Shamshyan.com-ը գրել է, որ 8 քաղաքացի թունավորվել է շմոլ գազից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Նրանց թվում, կայքի տեղեկություններով, 5 անչափահաս կա։
«Բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Լիլիթ Տ․-ն, 19-ամյա Ռուզաննա Հ․-ն, 8-ամյա Հ․ Տ․-ն, 7-ամյա Ս․ Տ․-ն, 3-ամյա Ա․ Տ․-ն, 2-ամյա Ա․ Տ․-ն, մի քանի ամսական Հ․ Տ․-ն և 53-ամյա Շուշանիկ Ո․-ն: Ոստիկանները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Տ․-ի կողմից չի տեղադրվել նոր տեղադրված ջրատաքացուցիչի ծխատար խողովակը, իսկ ազդանշանային համակարգն անջատված էր, ինչի հետևանքով ջրատաքացուցիչի շմոլ գազը լցվել է տուն»,- հայտնել է կայքը։