ՌԴ Կիրովի մարզի անտառում «Մի-2» ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։
Նշվում է, որ օդային շտապօգնության ուղղաթիռը բժիշկների թիմով աշխատել է Դարովսկոյում, ժամը 18:00-ին ուղղաթիռն օդ է բարձրացել և մի քանի րոպե անց վթարի ենթարկվել։ Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռում բուժառու չկար, 4 մարդուց բաղկացած անձնակազմն էր։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Բելենկի գյուղի մոտակայքում գտնվող անտառում։ Սկզբում գտել են ուղևորների 3 մարմին, ավելի ուշ՝ նաև 4-րդին։