Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է դի, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգն ստացվել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 04:16-ին։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։
«Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։ Սենյակում հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին»,- ասված է հաղորդագրության մեջ։