Իսպանիայի նորագույն պատմության մեջ ամենամահաբեր հեղեղումները խլել են առնվազն 211 մարդու կյանք, իսկ տասնյակ մարդիկ դեռևս անհայտ կորած են համարվում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին:
Սանչեսը նշել է, որ կառավարությունը ևս 5000 զիվոր է ուղարկել որոնողական և մաքրման աշխատանքներին օգնելու համար, բացի արդեն տեղակայված 2500 զինվորներից:
«Դա Իսպանիայում խաղաղ ժամանակ Զինված ուժերի ամենամեծ գործողությունն է։ Կառավարությունը պատրաստվում է մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, քանի դեռ դրանք անհրաժեշտ են»,- ասել է նա։
Օդերևութաբանների գնահատմամբ՝ Միջերկրական ծովում ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է ակտիվ գոլորշիացման, ինչը զգալի ազդեցություն ունի տեղատարափ անձրևների վրա։
Հոկտեմբերի 30-ին հորդառատ անձրևներ էին տեղացել Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուզիա ինքնավար համայնքներում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ տեղեկացրել էր, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։