Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանին պատկանող, Արարատի մարզի Գինեվետ գյուղում գտնվող «Վեդի ալկո» գործարանի տարածքում հնչած կրակոցների հետևանքով մեկ անձ վիրավորվել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է
«Աստղիկ» բժկական կենտրոն։
Նշվում է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 01։40-ի սահմաններում Սերգեյ Հ․-ին, ըստ նախնական տեղեկությունների, հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն։
Կայքը հավելել է, որ վերջինս ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ տանելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։