Նոյեմբերի 9-ին Երևանում կրակոց է հնչել, ինչի հետևանքով Երևանի բնակիչ, 31-ամյա Կարեն Քալանթարյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ-ն ահազանգն ստացել է ժամը 22։20-ի սահմաններում։ Բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորի կյանքը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Քալանթարյանը հրազենային վնասվածքն ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում։
«Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- հավելել է կայքը։