Նոյեմբերի 10-ին Երևանի Աերացիա թաղամասում՝ «Զովք» սուպերմարկետի հարևանությամբ, տղամարդու դի է հայտնաբերվել, գրում է Shamshyan.com-ը։
«Ենթադրվում է, որ նրան սպանել են։ Ոստիկանության օպերատիվ տեղեկություններով՝ մի տղամարդ մոտեցել է զոհին և ձեռքի բիտայով հարվածել նրան, այնուհետև նստել է ավտոմեքենան և դիմել փախուստի»,- գրում է կայքը։
Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Ձեռնարկվում են գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։