Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզում բախվել են Պաշտպանության նախարարության «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, որի հետևանքով 2 անձ տուժել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ «ջերմոցների» մոտ։ Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, «Վիլիս»-ը կողաշրջվել է։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն Armenia Today-ին տեղեկացրեց, որ վիրավոր կամ հոսպիտալացված զինծառայողներ չկան:
ՆԳՆ ԶԼՄ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին ասաց, որ երկու անձի շտապօգնության ծառայությունը տեղում օգնություն է ցույց տվել։ «Հոսպիտալացման կարիք չի առաջացել»,- պարզաբանեց նա։