Նոյեմբերի 16-ին Երևանում հնչած կրակոցի հետևանքով սպանվել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ-ն ժամը 00:10-ի սահմաններում տեղեկություններ է ստացել, որ Toyota մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով, ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա էր կրակոցի 1 հետք, գրում է կայքը։
Դեպքի վայրում՝ Նազարբեկյան 15/6 հասցեում, հայտնաբերվել են արնանման հետք և կրակված 1 գնդակ: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպանության վայրում է գտնվել նաև Փարաքար համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա ոտքի հրազենային վնասվածք է ստացել։ Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Գյուլնազարյանի ընկերը հետախուզվում է սպանության կասկածանքով։
Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Sputnik Грузия-ն։ Նշվում է, որ թաղամասում երթևեկությունը դադարեցված է, տեղում...