Նոյեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ Արտաշատի բաժին են ներկայացվել Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ն և 29-ամյա Մառլեն Ա․-ն և պարզել, որ Արմեն Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ՝ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ առկա ատրճանակից 2 կրակոց է արձակել օդ։
Կասկածյալը ներկայացրել է ատրճանակը, որը լիցքավորված էր 4 փամփուշտով ու խոստովանել, որ ինքն է BMW-ի միջից կրակոցներ արձակել։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։