Երևանում գտնվող Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար, հայտնում է «Քոչար» մշակութային հիմնադրամը։
Հիմնադրամը նշել է, որ արտիստի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղի ունեցածի մանրամասները կհայտնեն նոյեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված: Քոչարի ժառանգությունը վտանգի տակ է, հայկական պետությունը կարող է բախվել կատարված փաստի հետ»,- գրել է հիմնադրամը Facebook-ում։
Նշվում է նաև, որ կառավարությունը կատարվածի մասին տեղեկացված է, գործը գտնվում է Քննչական կոմիտեում։
Invisible Friends Studio-ն կներկայացնի 2024 թվականի ուսանողական անիմացիաները
Դեկտեմբերի 29-ին Invisible Friends ստուդիան ամանորյա շոուի շրջանակներում կցուցադրի ուսանողական անիմացիաներ, որոնք ստեղծվել են 2024 թվականին։ Այդ օրը ստուդիայում կբացվի...