Իրանի քաղաքացին զոհվել է Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում Iveco մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոցիստեռնը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, վնասել Շամբ գյուղի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում:
Փրկարարները դուրս են բերել 1974 թվականին ծնված Իրանի քաղաքացի Ա․ Յ․-ի դին: