Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերին 2-ին՝ ժամը 08:38-ին։
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի տվյալներով՝ ցնցման ուժգնությունը կազմել է 3,4 մագնիտուդ, խորությունը՝ 10 կմ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ երկրաշարժն զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։